Բիզնես 

Համաշխարհային ավտոշուկայի վաճառքի ծավալները կավելանան

analitik.am


Փորձագետները, գնահատելով համաշխարհային ավտոշուկան տնտեսական ճգնաժամից հետո վերականգնման շրջանում, ակնկալում են վաճառքի և ավտոմեքենաների արտադրության հետագա աճ։ Դա արդիական է ինչպես ԱՄՆ-ի խոշորագույն շուկայի, այնպես էլ համաշխարհային ավտոարտադրության համար, գրում է auto.vesti.ru-ն։

 

«Ժամանակակից պատմության մեջ դեռևս երբեք Հյուսիսային Ամերիկայի ավտոմոբիլային շուկան այսքան լավ վիճակում չի եղել, ինչպես այժմ»,- մեկնաբանել է IHS Automotive վերլուծական ընկերության մասնաճյուղերից մեկի տնօրեն Մայք Ջեքսոնը։ Այս տարի երկրում մեքենաների վաճառքը կկազմի 15.5 մլն օրինակ։

 

Սակայն ԱՄՆ-ում վաճառքների տեմպերը կդանդաղեն նոր ավտոմեքենաների չափազանց մեծ քանակի պատճառով։

 

Համաշխարհային ավտոշուկան, ընդհակառակը, կավելացնի աճի տեմպերը։ Սպասվում է, որ նոր մեքենաների գլոբալ վաճառքներն առաջիկա 4 տարում կաճեն 22%-ով՝ այս տարվա 82 մլն մեքենայից մինչև 2018-ին 100 մլն ու ավելի մեքենա։

Նույն շարքից