Բիզնես 

Հայաստանի կառավարությունը Որոտանի կասկադը պարտքերի դիմաց կվաճառի՞ Ռուսաստանին

analitik.am

Կան լուրջ մտավախություններ, որ եթե Հայաստանը շարունակի պարտքեր վերցնել, ապա ներկայիս կառավարությունը կվաճառի ամբողջ պետությունը: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ «ՀայՌուսգազարդ ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի մասին» համաձայնագրի քննարկումների ժամանակ:

Նա նաեւ էներգետիկայի նախարարից հետքրքրվել է, թե ինչի հիման վրա են վաճառվում «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի քսան տոկոսը՝ հավելելով, որ այն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում չկա:

Ի պատասխան Մովսիսյանը հայտարարել է. «Խոստովանում եմ, որ իրավական մակարդակում, հնարավոր է, խնդիրներ կան, քանի որ ընկերւթյունը այդ ցանկում չկա: Մենք ի սկզբանե մտադիր չէինք պարտքերի դիմաց վաճառել այդ քսան տոկոսը: Անհրաժեշտությունը ծագել է վերջին փուլում, ուստի հիմա հարցը խորհրդարանում է»:

Ի պատասխան այդ հայտարարության՝ Ջհանգիրյանը հայտարարել է, որ նա լուրջ մտավախություններ ունի, որ եթե Հայաստանը պարտքեր կուտակի, ապա ստիպված էլի ինչ-որ բան կվաճառեն. «Մտավախություններ ունեմ, որ կառավաությունը կվաճառի Որոտանի կասկադը՝ կապված 150 մլն դոլարի չափով պարտքի հետ»:

«Որոտանի կասկադը այդ գործարքի սուբյեկտ չի կարող հանդիսանալ»,-ի պատասխան ընդգծել է Մովսիսյանը:

Նույն շարքից