Բիզնես 

Աշխարհում մեծությամբ երկրորդ ադամանդի բանկը վաճառվել է չինացիներին

analitik.am

Չինական Yinren Group ընկերությունը կգնի աշխարհում ադամանդի բանկերի թվում 2-րդ տեղը զբաղեցնող Antwerp Diamond Bank-ը (ADB), հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բելգիական KBC ֆինանսական խմբին, որի կազմում է ADB-ն։

 

Գործարքի արժեքը չի բացահայտվում։ Գնումը դեռ պետք է հաստատեն կարգավորող մարմինները։

 

Yinren Group-ը զբաղվում է միջազգային առևտրով, անշարժ գույքով, ինչպես նաև աշխատում է ադամանդի շուկայում։ Խումբը գործունեություն է ծավալում Չինաստանում, Հոնկոնգում և Բրազիլիայում։ ADB-ի գնումը թույլ կտա ընկերությանը զարգացնել Չինաստանի ադամանդի շուկան։

Նույն շարքից