Բիզնես 

Իտալական ընկերությունը գաղտնազերծել է իր նոր գերմեքենան (լուսանկարներ)

analitik.am

Իտալական Lamborghini ընկերության նոր մոդելը ստացել է Huracan անունը: Ինչպես տեղեկացնում է Вести-ն՝ գերմեքենան, որը հանրությանը կներկայացվի գարնանը կայանալիք Ժնևի ավտոսրահում, պատրաստված է կարբոնից, ալյումինից հիմքի վրա և 200 կմ/ժ արագության հասնում է 10 վայրկյանում:

 

Huracan-ը, որի քաշը կազմում է 1422 կգ, զինված է 5.2 լիտր աշխատանքային ծավալի V10 շարժիչով, որի հզորությունը կազմում է 610 ձիաուժ: Մեքենայի շարժիչում կիրառվել են մի շարք նորարարություններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ունենալ մեծ հզորություն և ավելի քիչ ծախսատարություն՝ յուրաքանչյուր 100 կմ-ի համար 12.5 լիտր:

 

Մեքենան 100կմ/ժ արագությանը հասնում է 3.2 վայրկյանում, 200 կմ/ժ-ին հասնում է 9.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Գնորդներն իրենց մեքենաները կկարողանան ստանալ հաջորդ տարվա գարնանը:








Նույն շարքից