Տեսանյութեր Տնտեսություն 

Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկը տրված է /Տեսանյութ/

analitik.am

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկը տրված է: Հավաստիացնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք նոր որակի գյուղատնտեսություն, այն էական ազդեցություն է թողնելու հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացման վրա:

Եթե հիշում եք, դեռևս անցած տարվա նոյեմբերի 13-ին ֆեյսբուքյան իմ էջում ( http://bit.do/e37gC ) գրել էի, որ Եվրոպա կատարած իմ այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պայմանավորվել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման մասին:

Խոսքը մասնավ որապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանների՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները:

Ծրագիրը, բացի տնտեսական մասից, ունի նաև քաղաքական կողմ: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում»:

Արայիկ Հարությունյան

Նույն շարքից