Բիզնես 

BlackBerry ընկերության կորուստները 2013թ. երրորդ եռամսյակում կազմել են 4.4 մլրդ դոլար

analitik.am

BlackBerry կանադական ընկերությունը տեղեկացրել է ընթացիկ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ունեցած 4.4 մլրդ դոլարի կորստի մասին: Газета.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ:

 

Անցյալ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ընկերությունն ունեցել է 9 մլն մաքուր եկամուտ: 2013-ին զգալի եռամսյակային կորուստները պայմանավորված են ընկերության 4.6 մլրդ դոլար գումարի դուրսգրմամբ, որն առընչվում է երկարաժամկետ ակտիվներին, ներդրումներին և մատակարարման պարտավորություններին, ինչպես նաև ավելի վաղ հայտարարված վերակառուցմանը և ակտիվների ռազմավարական գերագնահատմանը:

 

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում BlackBerry-ն վաճառել է 1.9 մլն սմարթֆոն՝ 2012-ի երրորդ եռամսյակի 3.7 մլն ցուցանիշի հետ համեմատ: Ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ նաև ասվում է Foxconn ընկերության հետ բջջային սարքավորումների մշակման և արտադրության ոլորտում 5-ամյա ռազմավարական համագործակցության մասին: 

Նույն շարքից