Բիզնես 

Aston Martin-ը կստանա Mercedes-ի շարժիչ

analitik.am

Aston Martin և Mercedes-Benz ընկերությունները հաստատել են իրենց տեխնիկական համագործակցությունը, որը նշանակում է, որ Mercedes-ի V8 շարժիչները կտեղադրվեն Aston Martin-ի մեքենաներում, գրում է The Telegraph-ը:

 

2013-ի հուլիսին երկու ընկերությունները հայտարարել են համագործակցության մտադրության մասին, որի շրջանակներում Aston Martin-ը կստանա V8 ուժային ագրեգատները և հասանելիություն կունենա էլեկտրոնային բաղադրիչներին, որի դիմաց Daimler AG-ն (Mercedes-Benz) մասնաբաժին կունենա բրիտանական ընկերությունում:

 

Ընկերություններն արդեն ստորագրել են վերջնական համաձայնագրերը, ըստ որոնց՝ Mercedes-Benz-ը կստանա Aston Martin ընկերության մինչև 5 տոկոս բաժնետոմսեր՝ առանց ձայնի իրավունքի: 

Նույն շարքից