Բիզնես 

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են նավթի մատակարարման շուրջ

analitik.am

Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ռուսական նավթի Բելառուս մատակարարման մասին: Մատակարարման ծավալը 2014-ի առաջին կիսամյակում կկազմի 11,5 մլն տոննա: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի միջեւ, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բելառուսական պետական «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի ղեկավարության եւ ՌԴ էնեկգետիկայի նախարարության միջեւ  բանակցություններում հաստատվել է 2014-ին 23 մլն տոննա նավթի մատակարարման հնարավորությունը:

Նույն շարքից