Բիզնես 

Ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը խաղատներ կգովազդի Չինաստանում

analitik.am

Ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմն աշխարհում խաղատների խոշորագույն օպերատոր Las Vegas Sands-ի սեփականությունները կգովազդի Սինգապուրում և Չինաստանի խաղատների անկլավում՝ Մակաոյում, հաղորդում է Associated Press-ը:

 

Ընկերությունը հայտարարել է, որ հույս ունի օգտվել տարածաշրջանում Բեքհեմի ժողովրդականությունից. գործարքը կարող է օգնել Las Vegas Sands բրենդի առաջխաղացմանը Չինաստանում, որտեղ խաղային բիզնեսը թույլատրված է միայն Մակաոյում:

 

Las Vegas Sands-ին է պատկանում Մակաոյում չորս խոշոր խաղատուն: Venetian Macau-ն աշխարհում ամենախոշոր խաղատունն է:

 

Նույն շարքից