Բիզնես 

Tiffany ընկերությանը պարտավորեցրել են 449 մլն դոլար վճարել Swatch Group-ին

analitik.am

Նիդեռլանդներում ամերիկյան Tiffany ընկերությանը պարտավորեցրել են 449 մլն դոլար վճարել շվեյցարական ժամացույց արտադրող Swatch Group-ին՝ որպես համաձայնագրի խախտման համար փոխհատուցում, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Tiffany ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Կովալսկին նշել է, որ ընկերությունը կանի հնարավորը՝ որոշումը վերանայելու համար։ «Մենք ապշած ենք և հիասթափված դատարանի որոշումից։ Ես չեմ կարծում, որ այդ գումարի վճարումը կսահմանափակի մեր կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես պլանների իրականացման հնարավորությունները»,- ասել է տնօրենը։

 

Խնդիրն ընկերությունների միջև ծագել է 2011-ին, երբ շվեյցարական ընկերությունը հրաժարվել է համագործակցել Tiffany-ի հետ՝ մեղադրելով նրան համատեղ բիզնեսի վարման հարցում խոչընդոտներ ստեղծելու համար։ 2007թ. ընկերությունները պայմանագիր էին կնքել Tiffany Watch ստեղծելու վերաբերյալ, որը թույլ կտար վաճառել Swatch Group ժամացույցներ Tiffany անվանումով։

Նույն շարքից