Բիզնես 

Google-ի գովազդային ծառայությունը սխալմամբ վերադարձրել է օգտատերերի գումարները

analitik.am

Google AdMob ծառայությունը, որը մասնագիտացած է Android և iOS հարթակներում բջջային գովազդի տեղադրման հարցում, սխալմամբ սկսել է վերադարձնել օգտատերերի վճարած գումարները, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Making Money With Android ֆորումը։

 

«Այսօր իմ բանկային հաշվին Google-ից ստացա 4 վճարում։ Յուրաքանչյուրն այն նույն գումարի չափով, որը ես վճարել էի գովազդի համար»,- ֆորումում գրել է ծառայության օգտատերերից մեկը։

 

Նման հաղորդագրություններ գրել են նաև այլ օգտատերեր, որոնք նույնպես դրամական փոխանցումներ են ստացել ծառայությունից։

 

Թե հատկապես ինչն է պատճառը, դեռևս հայտնի չէ։ Հնարավոր է՝ խնդիրը կապված է ծառայության թարմացման հետ։ Google ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում իրավիճակը։

Նույն շարքից