Բիզնես 

Forbes-ը հայազգի գործարար Սերգեյ Գալիցկուն ճանաչել է Ռուսաստանում տարվա գործարար

analitik.am

Forbes հանդեսի ռուսական հրատարակությունը Ռուսաստանում տարվա գործարար է ճանաչել Սերգեյ Գալիցկուն, ով օրերս հայտարարել էր, որ հայկական ծագում ունի, որ իրականում իր ազգանունը Հարությունյան է, իսկ Գալիցկին կնոջ ազգանունն է:

 

Forbes-ը Գալիցկուն տարվա ամենահաջողակ գործարար է հռչակել` նկատի ունենալով, որ նրա` Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» առևտրի ցանցի դրամաշրջանառությունը մեկ տարում աճել է 28%-ով` հասնելով 13,2 մլրդ ԱՄՆ դոլարի։

 

Ըստ այդմ` Գալիցկու կարողությունն այժմ գերազանցում է 12 մլրդ դոլարը, և նա շատ մոտ է ռուսական Forbes-ի առաջատարների տասնյակին: Նա միակն է այդ Օլիմպոսում, ով հարստացել է ոչ թե նավթով, գազով կամ մետաղարդյունաբերությամբ, այլ սպառողական պահանջարկի բերումով:

 

Աղբյուրը Գալիցկուն համեմատել է Walmart ընկերության հիմնադիր Սեմ Ուոլթոնի և IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադի հետ՝ նշելով, որ նա առանձնանում է իր հոտառությամբ:

 

1994-ին Գալիցկին թողել էր ֆինանսիստի կարիերան և սկսել կոսմետիկա վաճառել: 2006-ին նրա ցանցում արդեն 1500 խանութ կար:

Նույն շարքից