Բիզնես 

Կառավարությունը ձկնաբուծությունը տանում է քայքայման

analitik.am

«Հայ ձկնարտադրողների միության նախագահ» Արթուր Աթոյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ձկնաբուծությունը տանում է քայքայման։

«Մեզ վերաբերող որոշումները, գործողություններն իրականացվում են մեզնից թաքուն: Ինչպե՞ս ստացվեց, որ բանկերը հրաժարվեցին վարկավորել ձկնաբույծներին: Իսկ թե ինչն է պատճառը, որ ամեն ինչ կատարվում է առանց մեզ տեղեկացնելու, առանց մեզ հետ հաշվի նստելու, մենք այդ հարցերի պատասխանը գիտենք, բայց կհայտարարենք ավելի ուշ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ կերպ երկիրը կկորցնի ձկնարտադրության 80 տոկոսը և կլինի գործազուրկների մի մեծ բանակ. «Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք, որոնց հաղթահարումը դեռևս արդյունավետ միջոցներով չի իրականացվում»:

Նա ողջունեց Սևանի հետ կապված ձկնաբուծության զարգացման ծրագիրը, սակայն խոսելով Արարատյան դաշտում ձկնաբուծության զարգացման նվազող տեմպերից, ասաց. «Եթե այնտեղ ձկնաբուծությունը տանում ենք քայքայման, դա չի նշանակում, որ մյուս կողմում ավելի արդյունավետ կլինի: Մենք այսօր մատի փաթաթան ենք դարձրել ձկնաբույծին՝ առանց հաշվի առնելու, որ նրանք տնտեսության զարգացմանն են նպաստում»:

Ոլորտում ծառացած խնդիրներին լուծում տալու համար նա առաջարկեց ձկնարտադրողների ներկայացուցիչների հետ անցկացնել համատեղ քննարկում և իրենց էլ ներառել տարվող աշխատանքներում:

Նույն շարքից