Բիզնես 

Շուկայում հայտնվել են ցածր քաշով 63 դրամանոց ձվեր

analitik.am

Ձվի շուկայում գների անկում է նկատվում. հայտնվել են 63-դրամանոց ձվեր: Այս մասին հայտնել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա, միաժամանակ, ընդգծեց, որ դրանք փոքր ձվեր են:

«Դրանք վառեկի ձվերն են, որոնք ունեն ցածր քաշ: Ձու արտադրողները ամիսներ առաջ բերել էին երիտասարդ հավեր, որանք նոր են սկսել փոքր կամ միջին չափի ձվեր ածել։ Մենք մեկ ամիս առաջ այս չափի ձու չունեինք շուկայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է շուկայում առկա մեծ ձվերին, ապա Թռչնաբույծների միության նախագահը վստահեցրեց, որ դրանց գինը նախատոնական վերջին երկու շաբաթների ընթացքում չի բարձրացել:
«Հիմա մեծ ձուն արժի 73 դրամ, դրանից ավել գին չկա, նույնիսկ 75 դրամ չկա: Երկու օր առաջ ես և Սպառողների միության նախագահը շրջում էինք խանութներում և ստուգում, թե արդյո՞ք հին ձու չկա: Դեռևս հին ձու չենք հայտնաբերել, բայց քաղաքացիներին տեղեկացնում էինք թեժ գծի մասին, որ հայտնաբերելու դեպքում մեզ տեղեկացնեն»,-ասաց նա:

Նույն շարքից