Բիզնես 

Rolls-Royce-ի դեմ կաշառակերության մեղադրանքով գործ են հարուցել

analitik.am

Խոշոր ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի բրիտանական ծառայությունը պաշտոնական հետաքննություն է սկսել ավիաշարժիչներ և ռազմական արտադրանք արտադրող Rolls-Royce Group-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընկերության աշխատակիցներին կասկածում են օտարերկյա գործընկերներին կաշառելու մեջ:

Rolls-Royce-ի հասցեին առաջին մեղադրանքները հնչել են 2012 թվականին: Ըստ ԶԼՄ-ների՝ ավիաընկերության աշխատակիցները ավիաշարժիչների մատակարարման պայմանագրերի համար կաշառքներ էին տալիս Չինաստանի և Ինդոնեզիայի պաշտոնյաներին:

Կաշառակերության մեջ կասկածվողների շարքում է Ինդոնեզիայի նախկին նախագահի որդին, սակայն նա հերքել է Rolls-Royce-ից կաշառք ստանալու փաստը: 

Նույն շարքից