Բիզնես 

Մեքենա, որը վարելու կարիք չի ունենա

analitik.am

Առանց վարորդի երթևեկող մեքենաները շուտով իրականություն կդառնան: Շվեյցարական Rinspeed ավտոարտադրողը կոնցեպտային մեքենա է ստեղծել, որը նախատեսված է հանգիստ քնի համար, մինչ մեքենան ընթացքի մեջ է գտնվում:

Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ կոնցեպտային մեքենան կանվանվի XchangE: Մեքենայի ինտերիերը ձևավորված է այնպես, որ ուղևորները կարողանան զբաղվել իրենց համար հաճելի գործով՝ բացարձակապես չմտահոգվելով ճանապարհին հետևելու խնդրով: XchangE-ի սրահը համալրված է հորիզոնական բացվող բազկաթոռներով, որոնք թույլ են տալիս վարորդին և մյուս ուղևորներին՝ հանգիստ ննջել:

Մեքենայի ղեկը հնարավոր կլինի տեղափոխել կառավարման վահանակի կենտրոնական հատված, որպեսզի այն չխանգարի ուղևորներին քնի ժամանակ: Բացի այդ՝ XchangE-ը զինված է նորագույն կառավարման վահանակով, որը պատասխանատու է նավիգացիոն ծրագրերի համար, որպեսզի ուղևորները երկար ճամփորդությունների ժամանակ չհոգնեն: Մեքենայով120 կմ/ժամ արագությամբ ընթանալիս հնարավոր կլինի ֆիլմ դիտել: 

 

 

Նույն շարքից