Բիզնես 

Ճապոնացիները զարգացնելու են ռուսական Հեռավոր Արևելքը

analitik.am

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը բանակցում է ճապոնական ընկերությունների հետ` ռուսական Հեռավոր Արեւելքում արտահանման համար նախատեսված գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնելու վերաբերյալ:


Բանակցությունների արդյունքում ճապոնական ընկերությունները կարող են հողեր ու հարկային արտոնություններ ստանալ` զարգացնելու ռուսական Հեռավոր Արեւելքի գյուղատնտեսությունը, հաղորդում է «Վեդոմոստին»` վկայակոչելով տնտեսական զարգացման փոխնախարարին:


Ռուսական հողերը ճապոնացիներին հարկավոր են, քանի որ նրանց ունեցածն իրենց չի բավականացնում: Նրանք արդեն փորձնական կերպով Ամուրի շրջանում ցանել են սոյա ու հնդկաձավար:


Բացի այդ, ճապոնական ներդրողների` Հեռավոր Արևելք մուտք գործելը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, ավելացնել հարկային եկամուտները ու կերաշխավորի, որ արտադրանքը կլինի էկոլոգիական ու կհայտնվի ճապոնական շուկայում, որն աշխարհում ամենափակերից է:

Նույն շարքից