Բիզնես 

Հայաստանի համար խայտառակություն է տոմատի մածուկը Չինաստանից ներկրելը

analitik.am

Հայաստանի համար խայտառակություն է տոմատի մածուկը Չինաստանից ներկրել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ագրար-գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա` հանրապետությունում, որը ԽՍՀՄ տոմատի մածուկի պահանջմունքի 22 տոկոսն էր ապահովում, ֆերմերները խուսափում են բանջարեղեն ցանել Արարատյան դաշտավայրի այն հատվածներում, որոնք վարակված են պոմիդորային ուտիճներով:  Ցանում են պակաս եկամտաբեր, սակայն առայժմ ավելի հուսալի մշակաբույսեր:


Ասոցիացիան կառավարության ծրագիր է ներկակացրել ուտիճների դեմ պայքարի` մոտ 350 մլն դրամ արժեցող ծրագիր, սակայն կառավարությունը այն կրճատել-հասցրել է 20 մլն-ի: Բերբերյանը հավելել է, որ այդ վիճակում ծրագրին համաձայնելն անիմաստ էր: «Այդ գումարը կբավականացնի մեկ-երկու գյուղի, իսկ Արարատյան դաշտավայրում դրանց քանակը 50-60 է»,-ասել է նա:


Խորհրդային ժամանակներում Հայաստանում այդ հիվանդությունը չկար: Նա հավելել է, որ կարեւոր չէ, թե որ երկրից է ներթափանցել վնասակար երեւույթը: «Դուք ասում եք, որ թուրքական լոլիկով արկղերից, ես ասում եմ` ոչ, գուցե այն պարզապես թռել-անցել է Արաքսը: Ամեն դեպքում, իրենց աշխատանքը պետք է կատարեին ֆիտոսանիտարական ծառայությունները: Իսկ եթե ուտիճները հայտնվել են Հայաստանում, պետք էր ժամանակին տեղայնացնել»,-հայտարարել է Բերբերյանը:

Նույն շարքից