Բիզնես 

75,7 մլն դոլար՝ հաճախորդներին մոլորության մեջ գցելու համար

analitik.am

American Express ամերիկյան ֆինանսական ընկերությունը 75,7 մլն դոլար կվճարի՝ հաճախորդներին մոլորության մեջ գցելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Economic Times-ին:

 

Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիան ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը սպառողներին մոլորության մեջ է գցել:

 

Ընկերությունը սխալ է բացատրել ապրանքի գրանցման գործընթացը, ինչի արդյունքում հաճախորդների 85 տոկոսին հաշիվ է ներկայացվել, սակայն նրանք չեն ավարտել գրանցման գործընթացը:

 

Թերթի տեղեկություններով՝ ընկերությունը կվճարի 16,2 միլիոն դոլար տուգանքների ձևով և մոտ 59,5 միլիոն էլ կուղղի հաճախորդների համար հետևանքների վերացմանը:

 

Սպառողների ֆինանսական պաշտպանության ամերիկյան բյուրոյի հաղորդմամբ՝ ծառայությունից տուժել է 300 հազարից ավելի մարդ:

 

Նույն շարքից