Բիզնես 

Ամանորին ընդառաջ մանրածախ վաճառքում գնաճ առայժմ չի նկատվում

analitik.am

Հայաստանում Նոր տարվան ընդառաջ լայն սպառման ապրանքների գնաճ առայժմ  չի նկատվում,  դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:


«Իհարկե, հավանականություն կա, որ առեւտրի այս կամ այն սուբյեկտներ որոշեն օգտվել շուկայում իրենց գերիշխող դիրքից եւ բարձրացնել գները: Առայժմ մենք նման փաստեր չենք հայտնաբերել: Սննդամթերքների, հագուստի եւ անձնական օգտագործման իրերի առումով խախտումներ առայժմ չենք հայտնաբերել», - ընդգծել է Շաբոյանը:


Պետական հանձնաժողովը շարունակում է հետեւել նաեւ  գովազդի բարեխղճությանը: «Մենք հետևում ենք արտադրողների եւ առեւտրի օբյեկտների գովազդներին: Մեկ ամիս առաջ մենք արդեն հետազոտություն անցկացրել ենք եւ պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ գովազդի համար: Մեր վեահսկողությունը շարունակվում է նաեւ տոների նախաշեմին: Եթե մենք տեսնենք զեղչերի վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվություն կամ էլ նմանատիպ այլ խախտում,  անմիջապես կարձագանքենք», - նշել է Շաբոյանը:

Նույն շարքից