Բիզնես 

2014թ. 3 սպանդանոց կբացվի

analitik.am

2014թ. Հայաստանում 5 նոր սպանդանոց կբացվի, երեքը՝ «Հալալ»-ի ստանդարտով: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:


Ցավոք, հանրապետությունում անասուններին հիմնականում ագարակների բակերում են մորթում: «Սանիտարական չափորոշիչներին համապատասխան նոր սպանդանոցները կբարձրացնեն մեր երկրի պարենային արտադրության անվտանգությունը», - հայտարարել է Կարապետյանը:


Բացի այդ, Հայաստանը կարող է ավելացնել մսի արտահանումը մահմեդական երկրներ, այդ թվում՝ Իրան:


Ընդ որում՝ հանրապետության ներսում մսի անբավարարություն հազիվ թե ծագի, հավելել է նա:


«2-3 տարի առաջ դրա համար լուրջ անհանգստանում էին, թե իբր բոլոր ոչխարներին այստեղից Իրան կտանեն:  Բայց այս ընթացքում գլխաքանակն, ընդհակառակը, ավելացել է: Բնական է, որ մարդիկ եկամտի հնարավորություն են տեսնում:   Իսկ հիմա նման հնարավորություն է ընձեռվում. բացի կենդանի անասուններից, արդեն կարող ենք միս արտահանել», - հայտարարել է նախարարը:


Նշենք, ՊԵԿ-ի տվյալով՝ 2013թ. Հայաստանից փոքր եղջերավոր անասունների (հիմնականում ոչխարների)  արտահանումը հունվար-սեպտեմբերին կազմել է 62,9 հազ. գլուխ ինչը 1,4 անգամ ավելի է  2012թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշից:  Այդ գլխաքանակի մոտ  90%-ն արտահանվում է Իրան:

Նույն շարքից