Միջազգային Սպորտ 

Նեյմարի համար «Ռեալը» վարկ է վերցրել

analitik.am

Ֆլորենտինո Պերեսը խոշոր վարկ է վերցրել, որպեսզի ապահովի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի տեղափոխությունը «Ռեալ», որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Պերեսը նման քայլի է գնացել, քանի որ իր խաղացողներին այլ թիմերին վաճառելուց ստացված հասույթը չափազանց ցածր է եղել, և պարզապես ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից հրաժարվել չի կարելի:

Նշված չէ այն ֆինանսական հաստատության անունը, որը հատկացրել է միջոցները, և ոչ էլ գումարի չափը, բայց հայտնի է, որ միջոցները պետք է փոխանցվեն «Ռեալի» հաշվին առաջիկա օրերին: Եվ հաջորդ շաբաթ նախատեսվում է վերսկսել բանակցությունները հարձակվողի հետ:

Նշվում է, որ Նեյմարի գործակալը հաստատել է խաղացողի պատրաստակամությունը «տեղափոխվել» մադրիդյան ակումբ, քանի որ նրա վերադարձը «Բարսելոնա» դժվարությունների է հանգեցնում: Ակնկալվում է, որ գործարքի գումարը կկազմի 100-120 միլիոն եվրո, և այն կներառի մեկ կամ երկու խաղացողի ՝ «Ռեալ»-ի կազմում:

Նույն շարքից