Բիզնես 

Sothebys աճուրդի տունը նշել է 2013թ. ընթացքում վաճառված ամենաթանկ նմուշը

analitik.am

Բրիտանական Sotheby's աճուրդի տունն ամփոփել է 2013թ. վաճառքների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։

 

Աճուրդի տունը նշել է 3 ամենաթանկ նմուշները։






















Առաջին ամենաթանկ ստեղծագործությունն է ճանաչվել Էնդի Ուորհոլի «Արծաթագույն մեքենայի վթարը», որը վաճառվել է 105,45 մլն դոլարով, ինչը դարձել է աճուրդային ռեկորդ ամերիկացի նկարչի համար։

 

Երկրորդ տեղում է 59.6 կարատանոց խոշոր վարդագույն ադամանդը։ Այն վաճառվել է 83,187 մլն դոլարով, ինչը նույնպես դարձել է աճուրդային ռեկորդ վաճառված ադամանդների համար։



Երրորդ տեղը զբաղեցրել է Ալբերտո Ջակոմետիի «Մեծ բարակ գլուխ» քանդակը, որը վաճառվել է 50 մլն դոլարով։ Sotheby's-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բիլ Ռուպրեխտը խոստովանել է, որ 2013թ. եղել է հաջողակ տարի։

Նույն շարքից