Բիզնես 

McDonald՛s-ը իր աշխատողներին խորհուրդ է տվել չտարվել արագ սննդով

McDonald՛s ընկերությունը իր աշխատողներին խորհուրդ է տալիս շատ չուտել համբուրգերներ ու կարտոֆիլի ֆրի, որոնք, ինչպես հայտնի է, արագ սննդի ռեստորանների ցանցի ֆիրմային կերակուրներն են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

«Չնայած սնունդը, որը մատուցվում է արագ սննդի ռեստորաններում, շատ հարմար է ու տնտեսող, դրանում պարունակվում են շատ կալորիաներ, ճարպեր, շաքար և աղ: Դրա կիրառումը կարող է հանգեցնել ճարպակալման»,-ասվում է ընկերության կորպորատիվ կայքում, որին հասանելիություն ունեն միայն աշխատակիցները:

«Դժվար է ճիշտ սնվել՝ սնունդ գնելով արագ սննդի հաստատություններում: Արագ սննդի ռեստորանների սննդին պետք է հատուկ զգուշավորությամբ մոտենան արյան բարձր ճնշմամբ, դիաբետով և սրտային հիվանդություններով տառապող մարդիկ»,- նշվում է կայքում:

Աշխատակիցներն արդեն ավելի քան մեկ տարի ժամանակ առ ժամանակ գործադուլ են հայտարարում՝ պահանջելով նվազագույն աշխատավարձի ավելի քան կրկնակի բարձրացում՝ ժամը մինչև 15 դոլար: Բողոքի ակցիաները գրավել են նաև Սպիտակ տան ուշադրությունը: Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ աճող տնտեսական անհավասարությունը ԱՄՆ-ի առջև ծառացած առավել սուր խնդիրներից մեկն է: Նրա խոսքով՝ արագ սննդի ռեստորանների աշխատողներն ու խանութների վաճառողներն աշխատում են ինչպես հայր Կառլոն, սակայն միևնույն է՝ ապրում են աղքատության մեջ:

 
 
 

Նույն շարքից