Բիզնես 

Ամերիկյան փոստն առանց սուրբծննդյան նվերների է թողել հազարավոր մարդկանց

analitik.am

Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ մնացել են առանց սուրբծննդյան նվերների՝ ամերիկյան FedEx և UPS ծառայությունների պատճառով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Fox News-ին։

 

Փոստային առաքումների հետաձգումները բացատրել են պատվերների ծավալներով, որոնք արվել են այս տարի առցանց խանութների միջոցով, ինչպես նաև եղանակային վատ պայմաններով, որոնք գրանցվել են շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի տարածքում։

 

Այժմ ընկերությունները մեծ ջանքեր են ներդնում՝ որքան հնարավոր է արագ առաքելու համար։ Ընկերությունները նշում են, որ փոստի քանակը, որն իրենք պետք է առաքեին մինչ Սուրբ Ծնունդ, գերազանցել է լոգիստական հնարավորությունները, ինչի պատճառով էլ որոշ ծանրոցների առաքումն ուշացել է։

 

FedEx և UPS ընկերությունները խոստանում են վերադարձնել այն մարդկանց գումարները, որոնք հավելյալ վճարել են արագ առաքման համար, սակայն հասցեատերերն այն չեն ստացել ժամանակին։

Նույն շարքից