Բիզնես 

Ռուսաստանը Բելառուսին ևս 2 մլրդ դոլարի վարկ կտրամադրի

analitik.am

Ռուսաստանի կառավարությունը 2014-ին Բելառուսին 2 մլրդ դոլարի չափով հավելյալ վարկ կտրամադրի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի և Բելառուսի Բարձրագույն պետական խորհրդի նիստի ավարտին:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ կապված համաշխարհային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և Բելառուսի Հանրապետությանը 2014-ին 2 մլրդ դոլարի վարկային միջոցներ հատկացնելու մասին», - Պուտինի խոսքերը մեջբերում է Газета.Ru-ն:

Բացի այդ՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը կանխատեսում են տարվա ավարտին ապրանքաշրջանառությունը հասցնել մոտ 40 մլրդ դոլարի: Նա հիշեցրել է, որ 2012-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 44 մլրդ դոլար: 

Նույն շարքից