Բիզնես 

ԱՄՆ-ում աճում է առցանց առևտուրը

analitik.am

ShopperTrack ընկերությունը, որը հետևում է առևտրի կենտրոններում թրաֆիքին, Սուրբ ծննդին նախորդող շաբաթը հայտարարել է, որ նախատոնական գնումները նվազել են 3.1 տոկսով: Ավանդական խանութներ այցելել են 21 տոկոսով քիչ գնորդներ՝ գրում է TheWall Street Journal-ը: 

Սակայն առցանց խանութներում իրավիճակն այլ է: Դեկտեմբերի 20-22-ը այս ոլորտում վաճառքն աճել է 37 տոկոսով՝ նախորդ տարվա նույն օրերի համեմատ: Բջջային սարքավորումների օգնությամբ արված գնումների թիվն ավելացել է 53 տոկոսով: Բոլոր առցանց գնումներից յուրաքանչյուր 5-րդը կատարված է հեռախոսների կամ պլանշետների միջոցով:

Դեկտեմբերի 15-18-ը առցանց առևտուրն աճել է 13 տոկոսով, նման խանութներում թրաֆիքը՝ 23 տոկոսով:

Նույն շարքից