Բիզնես 

2014թ-ին նոր ավիափոխադրումների գները կիջնեն, որակն էլ կբարձրանա

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նոր որոշման համաձայն՝ նախատեսվում է 2014 թ-ին 10%-ով ավելացնել զբոսաշրջիկների թիվը, իսկ հյուրանոցների համարների թիվը հասցնել մինչև հազարի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ Մոսկվայում կնքվել է ազատ երկնքի պայմանագիր, որը թույլ կտա զսպել օդային չվերթների գները, դրանք իջեցնել ու հետևաբար ավելացնել զբոսաշրջիկների քանակը: «2104 թվականը լինելու է լրջագույն փոփոխությունների տարի այդ առումով, մի քանի ավիափոխադրողներ են հայտնվելու, խոշորագույն ավիաընկերություններ չվերթներ են կատարելու «Զվարթնոց» օդանավակայան, գներն էլ կիջնեն ու որակն էլ կբարձրանա»,- ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը զեկուցեց, որ ծրագրի նպատակն է շարունակել նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

«Այս տարի մեր գնահատականներով 12,5% զբոսաշրջիկների աճ է արձանագրվել, 750 հյուրանոցային համար ենք ավելացրել»,- հայտարարեց նախարարը:

Նույն շարքից