Բիզնես 

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2014-ի տուրիզմի աջակցության ծրագիրը

analitik.am

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ հաստատել է 2014-ի տուրիզմի աջակցության ծրագիրը: Ինչպես ծրագիրը ներկայացնելով նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, դրա նպատակն է ապահովել զբոսաշրջային հոսքի ավելացումը 10 տոկոսով, այդ թվում` ավանդական փառատոնների զարգացման, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու միջոցով: «Հարկավոր է նաեւ խթանել մասնավոր սեկտորը` հյուրանոցային համարների թիվն ավելացնելու»,-ասել է նախարարը, հաղորդելով, որ 2013-ի ընթացքում Հայաստանում ստեղծվել է 750 նոր բնակավայր զբոսաշրջիկների համար: Նշենք, որ Հայաստանի պետբյուջեն 2014-ին նախատեսում է զբոսաշրջությանը տրամադրել 75 մլն դրամ:


Վիճակագրական տվյալների համաձայն` 2013-ի սեպպտեմբերին Հայաստան է այցելել 678 հազար զբոսաշրջիկ, ինչը 12.4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներքին զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմել է 587 հազար: Այս դեպքում աճը կազմել է 38.2 տոկոս:

Նույն շարքից