Բիզնես 

Ջենիֆեր Էնիսթոնը ռեկորդային հոնորար է պահանջել

analitik.am

«Մենք Միլերներն ենք» կատակերգության շարունակությունում նկարահանվելու համար դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն իր կարիերայի համար ռեկորդային հոնորար է պահանջել՝ 15 մլն դոլար։ Եվ ամենայն հավանականությամբ, ստուդիան համաձայնվել է նման գումարին, հայտնում է Обозреватель-ը։

 

15 մլն դոլարը ֆիլմի առաջին մասի ամբողջ բյուջեի գրեթե կեսն է կազմում։ Այդ ֆիլմի համար Էնիսթոնը ստացել էր 5 մլն դոլար հոնորար։

 

Նկարահանումների համար դերասանուհին ի սկզբանե պահանջել է ավելի մեծ գումար, սակայն վերջերս Forbes ամսագիրը հրապարակել է «ամենագերագնահատված» հոլիվուդյան աստղերի ցուցակը, որոնք չեն արդարացնում իրենց հոնորարները, և նրանց թվում էր նաև Էնիսթոնը։ Ցուցակի հրապարակումից հետո դերասանուհին ստիպված է եղել իջեցնել գումարը մինչև 15 մլն դոլար։

Նույն շարքից