Բիզնես 

Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են կրճատել հարկերը

analitik.am

Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են կրճատել ֆիզիկական անձանց եկամուտներից գանձվող հարկերը, հատկապես՝ ցածր վարձատրվող բնակչության շրջանում։ Այդ մասին հայտարարել է երկրի բյուջեի հարցերով նախարար Կրիստոբալ Մոնտորոն, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Հարկերի կրճատումը, նախարարի խոսքով, կատարվում է հարկային բարեփոխումների շրջանակում։ Այն կսկսվի միայն 2015թ. և աստիճանաբար կիրականացվի 3 տարվա ընթացքում։

 

Մոնտորոն նշել է, որ բարձր եկամուտներով իսպանացիները ստիպված կլինեն սպասել, քանի որ առաջին հերթին բարեփոխումը կվերաբերի ցածր եկամուտ ունեցող բնակչությանը։


Նույն շարքից