Բիզնես 

Ավստրիացիները կրճատել են սուրբծննդյան նվերների ծախսերը

analitik.am

Ավստրիացիները երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսել են ավելի քիչ գումար ծախսել նվերների համար Սուրբ ծննդի նախօրեին: Նման եզրահանգման են եկել Ավստրիայի մանրածախ առևտրի ոլորտի մասնագետները: Նրանց տվյալներով՝ դեկտեմբերի առաջին կեսին վաճառքի ցուցանիշները ցածր են եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից:

Ավստրիայի էկոնոմիկայի պալատի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այս տարի յուրաքանչյուր մեծահասակ ավստրիացի նվերների համար կծախսի շուրջ 380 եվրո՝ 30 եվրո պակաս նախորդ տարվա համեմատ:

Խանութների դեկտեմբեր ամսվա շրջանառությունը բացարձակ թվերով կարող է հասնել  1.52 միլիարդ եվրո ցուցանիշին, սակայն ինֆլյացիան հաշվի առնելով՝ դա կնշանակի մանրածախ առևտրի նվազում:

Մասնագետների պնդմամբ՝ դրա պատճառը հարկերի աճն է և ինֆլյացիան, ինչի հետևանքով բնակչության իրական եկամուտները կրճատվել են:

Նույն շարքից