Բիզնես 

Կակաոյի դեֆիցիտ աշխարհում

analitik.am

Մասնագետների տվյալներով՝ աշխարհում վերջին 50 տարիների ընթացքում կակաոյի ամենամեծ դեֆիցիտն է սկսվել: Վերջերս կակաոյի պահանջարկն էապես ավելացել է, և այն դեռ կաճի՝ հասնելով վերջին 10 ամիսների ընթացքում 70 հազար մետրային տոնի:

Դեֆիցիտը կարող է պահպանվել 6 տարվա ընթացքում, ինչը կդառնա 1960թ.-ից հետո կակաոյի ամենալուրջ դեֆիցիտը:


Մասնագետները նշում են, որ կակաոն բավական քմահաճ ապրանք է. այն կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, որոնք բնորոշ չեն այնպիսի մշակաբույսերի, ինչպիսիք են եգիպտացորենը կամ ցորենը:

 

Կակաոն արտադրվում է Արևմտյան Աֆրիկայում, որտեղ այս պահին կայուն չէ քաղաքական և ռազմական իրավիճակը: Բացի այդ` կակաոյի արտադրման համար էական գործոն է եղանակը, որը ևս դժվար է կանխատեսել:

Նույն շարքից