Բիզնես 

2013թ. պաշտոնյաները գնել են Մոսկվայի էլիտար բնակարանների 25 տոկոսը

analitik.am

Ռուսաստանի մայրաքաղաքում էլիտար անշարժ գույքը գնվում է պաշտոնյաների, պատգամավորների և պետական կապիտալով ընկերությունների կառավարիչների կողմից:


Kalinka Real Estate Consulting Group ընկերության տվյալներով, 2013թ. Մոսկվայում թանկարժեք տների և բնակարանների 25 տոկոսը գնել են մոսկովյան և դաշնային պաշտոնյաները: Ընդ որում, տարեսկզբից այդ թիվն աճել է միանգամից 10 տոկոսով:


Մասնագետների կարծիքով, նման միտումը կապված է արտերկրում անշարժ գույք գնելու արգելքի հետ: Արդյունքում, պաշտոնյաները սկսել են ներդրումներ անել ռուսաստանյան գույքի մեջ:


Պետական ընկերությունների մենեջերները գույքը գնում են ազատ միջոցների ավելցուկի պատճառով, անցած տարի այդ ընկերությունների եկամուտը զգալիորեն աճել է:

Նույն շարքից