Բիզնես 

Շվեյցարիայի Կենտրոնական բանկը ոսկու գների նվազման պատճառով վնասներ է կրել

analitik.am

Շվեյցարիայի Կենտրոնական բանկ 2013թ. կրել է 9 մլրդ ֆրանկի (մոտ 10 մլրդ դոլար) վնաս: Պատճառը համաշխարհային շուկաներում ոսկու արժեքի նվազումն է եղել, որի հետեւանով բանկի ակտիվները արժեզրկվել են միանգամից 15 մլրդ ֆրանկով: Այդ մասին ասվում է կարգավորողի նախնական զեկույցում:


ԿԲ վնասները թույլ չեն տա դիվիդենտներ վճարել բաժնետերերին, այդ թվում՝ դաշնային կառավարությանը, կանտոններին եւ ֆիզիկական անձանց, ի տարբերություն այլ երկրների, Շվեյցարիայի բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:


ԿԲ վնասների պատճառով սրվել են վեճերը, թե ինչ ակտիվներում պետք է պահել պահուստները: Ժողովրդական կուսակցությունը, օրինակ, կոչ է անում ոսկով պահել ակտիվների ոչ պակաս քան 20 տոկոսը, բանկիրները դեմ են սահմանափակումներին:


2013թ. արդյունքներով, ոսկին արժեզրկվել է 28 տոկոսով:

Նույն շարքից