Բիզնես 

Լրագրող Միխայիլ Լեոնտևը «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ

analitik.am

Լրագրող Միխայիլ Լեոնտևը «Ռոսնեֆտ»-ի PR-ի գծով փոխնախագահ կդառնա, հայտնում է «Կոմերսանտը»:


Լեոնտևն ինքը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել է, որ  «Ռոսնեֆտ»-ում աշխատանքի  է ընդունվել և առաջիկայում գործի կանցնի: Ընդ որում, լրագրողը չի հստակեցրել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու: Սակայն սպասվում է, որ նա կղեկավարի տեղեկատվության և գովազդի բաժինը:


Ընկերությունում այս լուրն առայժմ չեն մեկնաբանել:


Հաղորդվում է, որ Լեոնտևը և «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը «հին բարեկամական հարաբերություններ ունեն»: Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, Սեչինը սիրում է աշխատանքի ընդունել հայտնի մարդկանց:


Ըստ թերթի որոշ զրուցակիցների՝ Լեոնտևի մուտքը «Ռոսնեֆտ» նշանակում է, որ ընկերությունն իր մեդիահոլդինգն է որոշել ստեղծել: Սակայն այլ աղբյուրները դա հերքում են՝ նշելով, որ նավթագազային ընկերությանը լրատվամիջոցներում ակտիվներ պետք չեն:

Նույն շարքից