Բիզնես 

Ադրբեջանը դադարեցրել է բենզինի արտահանումը Վրաստան

analitik.am

Ադրբեջանը անկախանալուց հետո առաջին անգամ դադարեցրել է սեփական հումքից արտադրվող ավտոմոբիլային բենզինի արտահանումը Վրաստան, որտեղ, համաձայն վիճակագրության, ադրբեջանական Եվրո-2 ստանդարտի բենզինին փոխարինելու է եկել ռումինական Եվրո-5 և անգամ 6  ստանդարտի բենզինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:


2013թ. դեկտեմբերին SOCAR-ն ընդամենը 52 տոննա ավտոմոբիլային բենզին է արտահանել, ինչը 2012թ. համանման ժամկետի համեմատ 38 անգամ քիչ է:


Միաժամանակ նշվում է, որ SOCAR-ը 2013թ. արտահանել է ղազախտանյան նավթից արտադրված բենզին:

Նույն շարքից