Բիզնես 

Samsung-ը 1 մլրդ դոլար է ծախսել աշխատակիցներին բոնուսներ վճարելու համար

analitik.am

Հարավկորեական Samsung ընկերությունն ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում՝ աշխատակիցներին բոնուսներ վճարելու համար։

 

Դա կապված է եղել ընկերությունում գլոբալ բարեփոխումների անցկացման 20-ամյա հոբելյանի հետ։

 

Ընկերության ղեկավար Լի Գոն Հին, ով գլխավորում է ընկերությունը 1987-ից, 1993-ին սկսել է խոշոր բարեփոխումներ իրականացնել։


Այն ժամանակ նա կարգադրել է իր օգնականներին «փոխել ամեն ինչ, բացի իրենց կանանցից և երեխաներից»՝ Samsung Electronics-ը միջին դասի հեռուստացույցներ արտադրողից էլեկտրոնիկայի գլոբալ արտադրողի վերածելու համար։

Նույն շարքից