Բիզնես 

Ռուսաստանում արգելել են էստոնական ձուկն ու կաթը

analitik.am

ՌԴ «Ռոսելխոզնադզոր»-ը հունվարի 9-ից արգելում է Էստոնիայի 11 ձեռնարկությունների կաթնամթերքի և ձկնամթերքի մատակարարումները:


Մասնավորապես կաթնամթերք ներկրելու արգելքը վերաբերում է հինգ ձեռնարկությունների, ձկնամթերքինը` վեց:


Ըստ պաշտոնական տվյալների` ռուսական գերատեսչությունը նման որոշում է կայացրել Էստոնիայի կաթնամթերքի եւ ձկնամթերքի արտադրանքը ստուգելուց հետո:


Հաղորդվում է, որ կաթնամթերք արտադրողներին ներկայացված հիմնական դիտողությունը եղել է արտադրամասերում հում կաթի նկատմամբ վերահսկողության բացակայության վրա: Վերահսկողության գործող համակարգը չէր ընդգրկում հակաբիոտիկների անհրաժեշտ բոլոր խմբերը, որոնք նախատեսված են ՄՄ-ի վերահսկողության օրենքներով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նույն շարքից