Բիզնես 

2013 թվականին դանիացիները ձեռք են բերել ռեկորդային թվով ավտոմեքենաներ

analitik.am

Դանիայում ավտոմեքենաների վաճառքները 2013 թվականին, 2012-ի համեմատ, ավելացել են 6,7 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին հաղորդել է Ավտոմեքենաներ ներկրողների ազգային ասոցիացիան: Այդպիսով՝ այժմ դանիական ճանապարհներին ավելացել է 182.198 մեքենա:

 

«Անցած տարին հաջող էր վաճառողների համար», - նշել է ասոցիացիայի ղեկավար Բենտ Միկելսենը: «12 ամիսների ընթացքում շուկայի ցուցանիշները գերազանցել են 2012 թվականի մակարդակը»,- հավելել է նա:

 

Ավտոմեքենաների ռեկորդային վաճառք Դանիայում գրանցվում է երրորդ տարին անընդմեջ, ընդ որում՝ այդ միտումը գրանցվել է ավտոշուկայի բոլոր հատվածներում:

 

Միկելսոնը նշել է, որ դանիացիները նախկինի պես նախընտրում են գնել փոքր և համեմատաբար էժան մեքենաներ, սակայն վերջին տվյալները վկայում են, որ աստիճանաբար աճում է միջին դասի մեքենաների պահանջարկը:

Նույն շարքից