Բիզնես 

Եվրոգոտում մոտ 20 մլն մարդ գործազուրկ է

analitik.am

Եվրոգոտու երկրներում գործազուրկների թիվը նախորդ տարվա ընթացքում ավելացել է գրեթե կես միլիոնով, իսկ առանց աշխատանքի մարդկանց ընդհանուր թիվը 19.2 մլն է։ Այդ մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներում:

 

Համաձայն վիճակագրական տվյալների՝ եվրոգոտու 17 երկրներում գործազուրկների թիվը 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. նոյեմբերն աճել է 452 հազարով։

Այսպիսով՝ ԵՄ-ում ընդհանուր 26.5 մլն գործազուրկ կա, իսկ եվրոգոտու երկրներում՝ 19.2 մլն մարդ։

 

Ամենավատ վիճակում է Հունաստանը, որտեղ գործազուրկ է  գործունակ բնակչության 27,4%-ը, այնուհետ հաջորդում է Իսպանիան՝ 26.7% ցուցանիշով։ Իսկ Ավստրիայում գործազրկության պաշտոնական ցուցանիշը 4.8% է, Գերմանիայում՝ 5.2%։

Նույն շարքից