Բիզնես 

Rolls-Royce-ը վաճառքի ռեկորդ է սահմանել 2013-ին

analitik.am

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ապրանքանիշն արդեն չորրորդ տարին անընդմեջ վաճառքի ռեկորդներ է սահմանում, հայտնում է Sky News-ը: Նման ցուցանիշներ հնարավոր է եղել ապահովել հիմնականում մերձավորարևելյան և չին մեծահարուստ գնորդների շնորհիվ:

 

2013-ին Rolls-Royce-ը 3.630 մեքենա է առաքել իր գնորդներին: Իսկ հաջողության շնորհիվ Սասեքսում ապրանքանիշի գործարանում հարյուր նոր աշխատատեղ կբացվի:

 

Վաճառքի ցուցանիշները հետևյալ բաշխումներն ունեն աշխարհում. Մերձավոր Արևելք (17%) և Չինաստան (11%): Մեծ են եղել վաճառքները նաև Գերմանիայում, Ճապոնիայում և Կանադայում: Շատ դեպքերում խոսքն անհատականացված մոդելների մասին է:

 

Անցած տարի բրիտանական մեքենաշինությունը 30 մլրդ ֆունտի եկամուտ է արձանագրել:

Նույն շարքից