Բիզնես 

Կառավարչական որոշումների տեսակները և դրանց աղդեցությունը կազմակերպության առաջընթացի վրա

analitik.am

Կառավարչական որոշումները կարող են լինել ծրագրավորված և չծրագրավորված: Ծրագրավորված որոշումն ընդունվում է նախօրոք սահմանված չափանիշների հիման վրա, և անորոշության դաշտը համեմատաբար փոքր է: Չծրագրավորված որոշումները բնորոշ են այնպիսի իրավիճակների, որոնք համեմատաբար նոր են, դրանց համար չկան սահմանված նորմեր ու սկզբունքներ, և գոյություն ունի անորոշության ավելի լայն դաշտ: Որոշումների ընդունման գործընթացը ունենում է տարբեր բնույթ` ինտուիտիվ, դատողությունների վրա հիմնված և ռացիոնալ:


Ինտուիտիվն այն որոշումն է, որը ղեկավարն ընդունում է` հենվելով ներքին զգացողության վրա: Եվ որքան էլ զարմանալի թվա, ինչպես վկայում են հետազոտությունները, ներըմբռնողության (ինտուիցիայի) վրա հիմնված որոշում կայացնող ղեկավարները գրեթե չեն սխալվում:
Օրինակ, «
Ռեյչեմ» ֆիրմայի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Փոլ Կուկը նշում է, որ իր գրեթե բոլոր որոշումները հիմնված են ներըմբռնողության վրա, իսկայնորոշումները, որոնց ընդունման համար հետագայում զղջացել է, հիմնված չեն եղել ներքին զգացողության վրա: Այդուհանդերձ խորհուրդ չի տրվում լիովին վստահել և հենվել սոսկ ինտուիցիայի վրա, քանի որ վերջինս կարող է նույնչափ խաբուսիկ ու սխալ լինել, որչափ հավաստի և ճշգրիտ:



Դատողությունների վրա հիմնված որոշումներն առաջին հայացքից նման են ներըմբռնողական որոշումներին: Այդ որոշումների ընդունման հիմք են ծառայում ղեկավարի գիտելիքները, գործնական ունակություններն ու փորձը: Դատողությունների վրա հիմնված որոշումը ընդունվում է կանխատեսման արտարկման մեթոդով, այսինքն` հիմք ընդունելով առողջ դատողությունը, ղեկավարն ընտրում է այն տարբերակը, որը նրան հաջողություն է բերել անցյալում: Նման որոշումները բավականին օգտակար են կառավարման պրակտիկայում, քանի որ կազմակերպական շատ իրավիճակներ ունեն հաճախակի կրկնվելու միտում:

 

Առավել ճշգրիտ է որոշումների ընդունման ռացիոնալ մեթոդը:


Ուստի յուրաքանչյուր ղեկավար որոշում ընդունելիս պետք է անպայման հաշվի առնի վերոնշյալ գործոնները, այլապես հետագայում հնարավոր է,  որ բախվի սխալ որոշման հետևանքների հետ՝ հայտնվելով բարդ իրավիճակներում:









Analitik.am

Նույն շարքից