Բիզնես 

Մոտ 1,5 մլն հայեր բանկերում 1-1,5 մլրդ դոլարի վարկեր ունեն

analitik.am

Մոտ 1,5 մլն հայեր բանկերում 1-1,5 մլրդ դոլարի վարկեր ունեն, ինչը հուսադրող գործոն է: Այս մասին հունվարի ինին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո այդ գումարը կավելանա:


Ըստ նրա, Հայաստանում Նոր տարին սովորական էր: «Մենք աստիճանաբար գնում ենք դեպի շուկայական ժողովրդավարություն: Արդեն պարտադիր չէ, որպեսզի սեղանն ավանդական լինի»,-ընդգծել է Ադիբեկյանը: Նանաեւ զարմանք է արտահայտել այն կապակցությամբ, որ բնապահպանները չեն բողոքել ապխտած կոկորդիլոսի ներկրման դեմ: Ըստ նրա, ներկայումս երկրում հետամանորյա սթրեսեր են սկսվում: «Դրա գլխավոր պատճառներից է անորոշության զգացումը, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կընթանան գործերը: Հենց դա է մեզ տագնապի մեջ գցում: Մյուս պատճառն այն է, որ հայկական ընտանիքների մոտավորապես կեսը ծախսել է վերջին գումարները»,-նկատել է սոցիոլոգը:

Նույն շարքից