Բիզնես 

2013թ. Չինաստանի արտաքին առևտրի ծավալը գերազանցել է 4 տրիլիոն դոլարը

analitik.am

Ըստ ՉԺՀ-ի մաքսային վարչության զեկույցի՝ 2013թ. Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը կազմել է 4,16 տրիլիոն դոլար, որը 7,6%-ով գերազանցել է 2012թ. ցուցանիշը: 


Զեկույցում նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում արտահանման ծավալը հասել է 2,21 տրիլիոն դոլարի՝ 2012թ. համեմատությամբ ավելանալով 7,9%-ով: Ընդ որում ներկրումն ավելացել է 7,3%-ով եւ կազմել 1,95 տրիլիոն դոլար: Արդյունքում 2013թ. Չինաստանի արտաքին առեւտրի ավճը կազմել է 259,75 միլիարդ դոլար, որը 12,8% -ով գերազանցել է 2012թ. ցուցանիշը:

 

Ընդ որում,  նշվում է, որ 2012թ. Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը  կազմել էր 3,86 տրիլիոն դոլար, որը 6,2%-ով գերազանցել էր 2011թ. ցուցանիշը: 


Անցյալ տարի կառավարությանը չէր հաջողվել երկրի արտաքին առեւտրի աճը հասցնել մինչեւ նախատեսված 8%-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից