Բիզնես 

Ռուս չինովնիկներին պարտավորեցրել են հանձնել 3.000 ռուբլուց թանկ նվերները

analitik.am

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է դրույթը, համաձայն որի չինովնիկները պարտավոր են հանձնել 3.000 ռուբլուց թանկ նվերները, սակայն ցանկության դեպքում կարող են նաև դրանք ետ գնել։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, նվերներ են համարվում այն իրերը, որոնք չինովնիկները ստացել են իրենց զբաղեցրած պաշտոնի հետ կապված։ Բացառություն կլինեն միայն ծաղկեփնջերը, պարգևներն ու գրենական պիտույքները, որոնք սովորաբար տրամադրվում են պաշտոնական միջոցառումների շրջանակներում։

 

Պետաշխատողները պարտավոր են գործատուին տեղեկացնել նվերներ ստանալու մասին 3 օրվա ընթացքում՝ ներկայացնելով նաև դրանց գների վերաբերյալ չեքը։

 

Նվերի արժեքը որոշվելու է դրա շուկայական գնի հիման վրա, և եթե այն գերազանցի 3.000 ռուբլին, ապա նվերը կներառվի դաշնային կամ տարածաշրջանային սեփականության ռեեստրում։

Նույն շարքից