Բիզնես 

Նորվեգիայի քաղաքացիները միլիոնատեր են դարձել

analitik.am

Նորվեգիայի ազգային բարեկեցության հիմնադրամն այնքան է «հարստացել» նավթի ու գազի բարձր գների շնորհիվ, որ այդ երկրում յուրաքանչյուր մարդ այս շաբաթ պոտենցիալ միլիոնատեր է դարձել, գրում է Daily Mail-ը:

 

Սկանդինավյան երկիրն ապացուցում է, որ այն բացառություն է, մինչդեռ այլ երկրներ պայքարում են հսկայական պարտքերի դեմ, գրում է աղբյուրը: Բազմաթիվ երկրներ բնական ռեսուրսների շահագործումից կարճատև ծաղկման շրջան են ունենում, որին հաջորդում են դժվարությունները:

 

1990 թվականին հիմնադրված հիմնադրամին է պատկանում աշխարհի արժեթղթերի 1 տոկոսը, ինչպես նաև պարտատոմսեր և անշարժ գույք՝ Լոնդոնից մինչև Բոստոն:

 

Հիմնադրամը կառավարող կենտրոնական բանկի կայքում ներկայացված նախնական հաշվարկի համաձայն՝ միջոցներն ավելացել են՝ հասնելով 5,11 տրիլիոն կրոնի: Սա միլիոն անգամ ավելի է, քան Նորվեգիայի բնակչության ամենավերջին պաշտոնական թիվը՝ 5,096,300:

 

Կենտրոնական բանկի խոսնակ Թոմաս Սևանգի խոսքով՝ դա առաջին անգամն է, երբ ցուցանիշը հասել է յուրաքանչյուրի համար 1 միլիոն կրոնի: Նորվեգացիներն, այնուամենայնիվ, չեն կարողանա ծախսել այդ գումարը, այն պահվում է «նեղ օրվա» կամ ապագա սերունդների համար:

Նույն շարքից