Բիզնես 

Աշխարհի 10 ամենաշքեղ ու արտասովոր հյուրանոցային համարները

analitik.am

Business Insider-ը ներկայացրել է աշխարհի տարբեր քաղաքներում տեղակայված ամենաշքեղ ու յուրօրինակ հյուրանոցները, որոնք անտարբեր չեն թողնի զբոսաշրջիկների մեծ մասին:






















 

Bridge Suite սենյակը Բահամյան կղզիների Atlantis Paradise Island հյուրանոցում

 

Atlantis Paradise կղզու այս շքեղ հյուրանոցում մեկ գիշերակացն արժե 25 000 դոլար: Bridge Suite հյուրանոցի 16-հարկանի շինությունն զբաղեցնում է Բահամների առաջատար շքեղ առողջարանային համալիրի Royal Towers աշտարակների միջև ընկած տարածությունը:

Royal Penthouse Suite սենյակը Շվեյցարիայի Hotel President Wilson հյարանոցում



 

Ժնևի Hotel President Wilson-ի կազմի մեջ մտնող Royal Penthouse Suite-ում մեկ գիշերակացն արժե 81 000 դոլար: Այն համարվում է ամենաթանկ հյուրանոցային սենյակն աշխարհում, սակայն այն լիովին համապատասխանում է իր արժեքին: 12 մահճակալներ պարունակող 1672 կմ քառ. տարածքով այս պենտհաուսը զբաղեցնում է հյուրանոցի 8 ամբողջական հարկեր:

 

Finch Hatton's Suite սենյակը Քենիայի Giraffe Manor հյուրանոցում



Քենիայում 1932-ին կառուցված և շոտլանդական որսորդական տնակի տեսքով վերակառուցված այս հյուրանոցում մեկ գիշերակացն արժե 1188 դոլար:

 

Suite del Virrey սենյակը Կոլումբիայի Casa San Agustin հյուրանոցում

 

TripAdvisor զբոսաշրջային ուղեցույցի կողմից 2013-ին աշխարհի ամենատաք նոր հյուրանոց անվանմանն արժանացած Casa San Agustin հյուրանոցի շքեղ համարն իրենից երկու սենյակ է ներկայացնում՝ յուրաքանչյուրն իր առանձին պատշգամբով և փայտե ներկառուցված առաստաղներով: Հարկ է նշել նաև հենց պատշգամբում տեղակայված անձնական ջակուզիի մասին: Համարում մեկ գիշերակացն արժե 500 դոլար:

 

Deluxesvit սենյակը Շվեդիայի Ice Hotel սառցե հյուրանոցում



 

Այս համարում մեկ գիշերակացն արժե 1553 դոլար: Անտարկտիդայի սառցե շրջանակից 200 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում տեղակայված հյուրանոցի հյուրերը կարող են իրենց հարմարավետ զգալ -5 աստիճան ցրտի պայմաններում:

 

Manta Resort Room սենյակը Տանզանիայի Manta Resort հյուրանոցում

 

 

 

Այստեղ մեկ գիշերակացն արժե 900-1500 դոլար: Աշխարհի երկրորդ ստորջրյա հյուրանոցային սենյակը տեղակայված է Հնդկական Օվկիանոսի 4 մետր խորություններում՝ Տանզանիայի ափերին:

 

Jewel Suite համարը Նյու Յորքի New York Palace հյուրանոցում

 

 

 

Նյույորքյան Palace հյուրանոցի Towers վերականգնված հատվածում տեղակայված 465 քառ. մետր տարածք զբաղեցնող եռասենյակ համարում մեկ գիշերակացն արժե 25 000 դոլար: Գերշքեղ ծառայությունների մեջ ներառված է անձնական Maybach մեքենայի տրամադրումը, հավելյալ շամպայնը և սպիտակ շոկոլադե տրյուֆելները:

 

Maharajah's Pavilion սենյակը Հնդկաստանի Raj Palace հյուրանոցում

 

Maharajah's Pavilion համարում, որը տեղակայված է 4 հարկերում և ունի անհատական մուտք, բար, գրադարան, լողավազան, սպա, ճաշասրահ ու խոհանոց, մեկ գիշերակացն արժե 15000 դոլար:

 

The Imperial Suite համարը Ֆրանսիայի Park Hyatt Vendôme հյուրանոցում

 

Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում՝ Փարիզում, տեղակայված շքեղ հյուրանոցի Imperial Suite սենյակում մեկ գիշերակացն արժե 20000 դոլար: 
 



Նույն շարքից