Բիզնես 

Մոնակոյի ամենաշքեղ հատվածները «կտեղափոխվեն» 400 միլիոնանոց զբոսանավի վրա

analitik.am

Դիզայներները պատրաստվում են կյանքի կոչել հավակնոտ մի նախագիծ, որի շրջանակներում նրանք լյուքս դասի զբոսանավ «կտեղափոխեն» Մոնակոյի ամենաշքեղ հատվածները։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Մոնակոյում բնակվող անհայտ միլիարդատիրոջ պատվերով նախագծի արժեքը 402 մլն դոլար է։ Զբոսանավը ստացել է «Մոնակոյի փողոցները» (The Streets of Monaco) նախնական անվանումը, և դրա վրա հնարավոր կլինի գտնել գաճաճ պետության ամենահայտնի շինությունները, որոնց թվում են Hotel de Paris, Prince's Palace, Loews Hotel, Port Hercule and La Rascasse։

 

Բացի այդ, 155մ երկարությամբ զբոսանավը, որը նախատեսված է 16 հյուրի և 70 ծառայողի համար, կունենա մրցարշավային ճանապարհ, թռիչքուղի, սուզանավ ու մոտորանավակներ, որոնք նախատեսված կլինեն ցամաքի հետ կապը պահելու համար։

Նախագծի հեղինակները վստահ են, որ իրականություն դառնալուց հետո զբոսանավը մեծ իրարանցում կառաջացնի։





Նույն շարքից