Բիզնես 

Վրաստանն ու Թուրքիան խորացնելու են համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում

analitik.am

Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Աթիլլա Գյուլանի գլխավորությամբ:


Թուրքական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով հյուրերից շնորհակալություն է հայտնել Վրաստանի զինուժի զարգացման գործում ներդրած ավանդի եւ ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերը եւ իրավիճակը տարածաշրջանում:


Նրանք նաև քննարկել են երկկողմ համագործակցության հարցերն ու ապագայի պլանները: բանակցությունների թեմաներից է եղել ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նույն շարքից